«Անվավեր քվեաթերթիկը» հավաքած ձայների քանակով զբաղեցրել է 3-րդ տեղը

Ավարտվեցին հերթական նախագահական ընտրությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփվել է 1988 ընտրական տեղամասերի նախնական արդյունքները (փետրվարի 19-ի ժամը 6:00-ի դրությամբ): Ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 509 հազար 958 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 1 մլն 521 հազար 709: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  1. Սերժ Սարգսյան                     –  861 160 ձայն,
  2. Րաֆֆի Կ. Հովհաննիսյան    –  539 672 ձայն,
  3. Հրանտ Բագրատյան                –  31 643 ձայն,
  4. Պարույր Հայրիկյան                –  18 093 ձայն,
  5. Անդրիաս Ղուկասյան             –   8 328 ձայն,
  6. Վարդան Սեդրակյան              –   6 203 ձայն,
  7. Արման Մելիքյան                    –   3 516 ձայն:

Զարմանալի է, բայց անվավեր քվեաթերթիկների թիվը 50988 է, որը կազմում է քվեարկության մասնակիցների 3.35 տոկոսը, կամ քվեարկողների 3.35 տոկոսը կազմող ընտրողները նախընտրել են իրենց ձայնը տալ «չգրանցված երրորդ թեկնածուին՝ անվավեր քվեաթերթիկին»:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել