Ավարտվեցին հերթական նախագահական ընտրությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփվել է 1988 ընտրական տեղամասերի նախնական արդյունքները (փետրվարի 19-ի ժամը 6:00-ի դրությամբ): Ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 509 հազար 958 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 1 մլն 521 հազար 709: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- Սերժ Սարգսյան – 861 160 ձայն,
- Րաֆֆի Կ. Հովհաննիսյան – 539 672 ձայն,
- Հրանտ Բագրատյան – 31 643 ձայն,
- Պարույր Հայրիկյան – 18 093 ձայն,
- Անդրիաս Ղուկասյան – 8 328 ձայն,
- Վարդան Սեդրակյան – 6 203 ձայն,
- Արման Մելիքյան – 3 516 ձայն:
Զարմանալի է, բայց անվավեր քվեաթերթիկների թիվը 50988 է, որը կազմում է քվեարկության մասնակիցների 3.35 տոկոսը, կամ քվեարկողների 3.35 տոկոսը կազմող ընտրողները նախընտրել են իրենց ձայնը տալ «չգրանցված երրորդ թեկնածուին՝ անվավեր քվեաթերթիկին»:
Աղբյուր՝ Իրավաբան.net