Առաջարկվում է աթլետիկայի ազգային հավաքականի մարզիկին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կառավարության հավանությանն է ներկայացրել Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին նախագիծը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին ՀՀ կառավարության 2018թվականի դեկտեմբերի 6-ի № 1396-Ն որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2019 թվականի ձմեռային  զորակոչը։ Քանի որ Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին26 տարին լրացել է 2019 թվականին հոկտեմբերի 20-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությանից։

Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին, որը հանդես է գալիս աթլետիկայի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, նախապատրաստվում է և մասնակցելու է 2020 թվականին Ճապոնիայում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին, Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել