Դատարանը վտարեց «Վեմքար» ՍՊԸ-ի տնօրենին և աշխատակիցներին Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող տարածքից

Դիմելով դատարան` Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ի դեմս դիվանապետ Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի, պահանջել է պարտավորեցնել «Վեմքար» ՍՊ ընկերությանը ազատել ք.Սևան Նաիրյան թիվ 1 տարածքը:

Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ օրնսդրությամբ սահմանված կարգով ձեռք է բերել Սևան քաղաքում, Նաիրյան թիվ 1 հասցեում գտնվող ՙԱրփա՚ կինոթատրոնի շենքը, 27.02.2007թ. կատարել է իրավունքների պետական գրանցում և բնակչության հոգևոր պահանջմունքները բավարարելու և տեղում եկեղեցի կառուցելու աշխատանքներ իրականացնելու նպատակով «Էմ Բի» բարեգործական հասարակական կազմակերպության և «Վեմքար» ՍՊԸ-ի հետ կնքել է համապատասխան պայմանագիր:

Կողմերի միջև 04.06.2008թ. կնքված պայմանագրի համաձայն` ընկերությունը պարտավորվել է իր ուժերով, միջոցներով ու նյութերով մինչև 01 դեկտեմբերի 2009 թվականը կատարել Սևան քաղաքի եկեղեցու շինարարական աշխատանքները: Սակայն սահմանված ժամկետում շինարարական աշխատանքները չի կատարել և հրաժարվել է ազատել տարածքը:

Դատարանը վճռեց` Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի դեմս` դիվանապետ Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի, հայցն ընդդեմ «Վեմքար» ՍՊԸ-ի և երրորդ անձ «ԷՄ ԲԻ» ԲՀԿ-ի` տարածքն ազատելուն պարտավորեցնելու և վտարելու պահանջների մասին, բավարարել: «Վեմքար» ՍՊԸ-ի տնօրենին պարտավորեցնել ազատել Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցուն /Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին/ պատկանող ք.Սևան, Նաիրյան 1 հասցեում գտնվող տարածքը և տնօրենին` «Վեմքար» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ միասին, վտարել ք.Սևան, Նաիրյան 1 հասցեում գտնվող տարածքից:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել