Ինչպե՞ս կհնչեր «ՀՀ Գլխավոր դատախազություն» արտահայտությունը լատիներեն

Իրականում «պրոկուրոր» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է «հոգատար»:

ՀՀ օրենսդրությամբ այն կոչվում է դատախազ: Վերջինիս հասկացությունը տրված է օրենքում:

Դատախազ է գլխավոր դատախազը, նրա տեղակալները, զինվորական դատախազը, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի դատախազները, կայազորների զինվորական դատախազները, գլխավորդատախազության ավագ դատախազներն ու դատախազները, գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների պետերը, գլխավոր դատախազության վարչությունների պետերի տեղակալները, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազների տեղակալները, զինվորական դատախազի տեղակալները, գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների կազմում գործող ավագ դատախազներն ու դատախազները, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներն ու դատախազները, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերը, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներն ու դատախազները, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների կազմում գործող ավագ դատախազներն ու դատախազները.

Հետաքրքիր կհնչեր ՀՀ Գլխավոր դատախազությունը լատիներեն՝ ՀՀ Գլխավոր հոգատարություն:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել