Ինձ նայեք, աչքերիս մեջ նայեք, երբ ձեր հետ խոսում եմ․ Համազասպ Դանիելյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ ամբիոնից իր խոսքնն ուղղեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ հորդորելով հեռախոսը մի կողմ դնել։

«Ձեզ չի հոգնեցրե՞լ անտեղի պաթոսով լի կեղծիքը։ Երեկ այս ամբիոնից իմ անունը տվեցիք՝ սուտ տարածելով, ես չարձագանքեցի։ Փաստն այն է, որ ձեր վարորդի անկարգ վարքը քննարկման առարկա է եղել 12 հազարանոց ֆեյսբուքյան էջում, և երբ հարց է բարձրացվել, որ այո, Ազգային ժողովի պատգամավոր է, ես անտարբեր չեմ մնացել, որովհետև ԱԺ հեղինակությունն ինձ համար կարևոր է։ Ես չեմ նկարել, սուտ բաներ մի տարածեք»,-ասաց Համազասպ Դանիելյանը։

Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը՝ Դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել