ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրկյանի վիրահատությունը հաջող է անցել: Քիչ առաջ լրագրողներին այս մասին հայտնեց Պարույր Հայրիկյանի դուստրը` Նարե Հայրիկյանը:
Վիրահատությունը տևել է մոտ 1 ժամ:
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանին հրազենային վնասվածք հասցնելու դեպքի առթիվ արդեն քրեական գործ է հարուցվել: Քննությունն իրականացնում է ԱԱԾ քննչական վարչությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net