Առողջապահության նախարարի 2014 թ․-ի հունիսի 6-ի N 32-Ն հրամանով սահմանվում են «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարական կանոնները և նորմերը։
Իրավաբան.net-ը տեղեկացնում է, որ հրամանի 4-րդ մասի համաձյան սահմանվում են սովորողների լրացուցիչ սննդի կազմակերպման ներկայացվող պահանջները։
Այսպիսով, ուսումնական հաստատություններում սովորողների լրացուցիչ սնունդը կազմակերպվում է բուֆետների միջոցով:
- Բուֆետներում սառը խորտիկները վաճառվում են ցուցադրասառնարանից և իրացվում են մեկ ժամվա ընթացքում:
- Բուֆետներում իրացվող սննդամթերքի ցանկը յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հաստատվում է ուսումնական հաստատության ղեկավարի կողմից:
- Սովորողների լրացուցիչ սննդի կազմակերպման համար սննդամթերքի ցանկը ներկայացված է ստորև․
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿ
Հ/հ | Սննդամթերքի անվանումը | Քաշը(գ) / Ծավալը (մլ) | Նշումներ |
1. | Մրգեր |
– |
Վաճառվում է նախապես լվացված և փաթեթավորված (ըստ տեսականու) ապրանքատեսականի |
2. | Շշալցված խմելու ջուր (չգազավորված) |
Մինչև |
Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ ապրանքատեսականի |
3. | Թեյ, կակաո կաթով և շաքարով |
200 մլ |
Տաք ըմպելիքները պատրաստվում են անմիջապես իրացումից առաջ կամ պահվում են մարմիտի վրա պատրաստելու պահից 3 ժամից ոչ ավելի |
4. | Հյութեր հատապտուղներից և մրգերից |
Մինչև |
Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի |
5. | Կաթ և կաթնային ըմպելիքներ (2,5-3,5% յուղայնության) |
Մինչև |
Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի |
6. | Կաթնաթթվային ըմպելիքներ (մածուն, կեֆիր, յոգուրտ) |
Մինչև |
Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով |
7. | Կաթնաշոռային արտադրանք (մինչև 9 % յուղայնության), բացի կաթնաշոռային պանրիկներից |
Մինչև |
Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով |
8. | Բուտերբրոդների համար պանիրներ |
Մինչև |
Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով |
9. | Հաց և հացաբուլկեղեն |
Մինչև 100 գ |
Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի |
10. |
Ընկուզեղեն (բացի գետնանուշից, աղի պիստակից), չրեղեն |
Մինչև |
Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի |
11. |
Արդյունաբերական արտադրության ալրային հրուշակեղեն (թխվածքաբլիթ, քաղցրաբլիթ, վաֆլի, մինիկեքս), այդ թվում՝ միկրոնուտրիենտներով հարստացված (վիտամինացված) |
Մինչև |
Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի |
12. |
Շաքարային հրուշակեղեն` իրիս, զեֆիր, կոնֆետներ, (բացառությամբ առանց մրգային միջուկի կարամելից), այդ թվում՝ միկրոնուտրիենտներով հարստացված (վիտամինացված), շոկոլադ |
Մինչև |
Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` ըստ տեսականու սպառողական փաթեթավորմամբ ապրանքատեսականի |