Ռուսաստանի Դաշնության Նարյան-Մարե քաղաքում 6-ամյա երեխա է սպանվել։ Այս մասին հայտնում է НТВ-ն։
Սպանությունը տեղի է ունեցել «Սկազկա» մանկապարտեզում, երբ երեխաների քնելու ժամն է եղել: Երեխաներից մեկը քնած չի եղել, դուրս է եկել բակ։ Տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և սպանել նրան:
36-ամյա տղամարդը, ըստ նախնական վարկածի, ալկոհոլի ազդեցության տակ է եղել, նա ներգրավվել է որպես կասկածյալ։
Հարձակման պատճառը անհայտ է:
Քրեական գործեր են հարուցվել սպանության, անփութության և անվտանգության պահանջների չպահպանմամբ ծառայություններ մատուցելու հոդվածներով: