Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի նոր խորհրդական է նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 22-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ռոբերտ Ղուկասյանին նշանակել վարչապետի խորհրդական»:

Օրեր առաջ, Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Ղուկասյանի հետ լուսանկար էր հրապարակել ու գրել.

«Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում»:

Ռոբերտ Ղուկասյանի մասին կարդացեք՝ այստեղ: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել