Կալավանից՝ վարչապետի խորհրդական

Ռոբերտ Ղուկասյանի մշակած 10-ամյա ծրագիրն արդեն իսկ արդյունքներ է տալիս, որն իրագործվում է «Թայմ լենդ» հիմնադրամի և ամբողջ գյուղի ջանքերով։ 35 ընտանիք ունեցող գյուղում այսօր արդեն գործում են 9 անհատ ձեռներց, 2 հասարակական կազմակերպություն և 1 հիմնադրամ։

Բնակավայրի տարածքում պահպանվել են պատմական մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ դամբարանադաշտեր, որոնք քարե դարից են։ Այստեղ զբոսաշրջիկները կարող են գտնել ամեն ինչ՝ օրգանական գյուղատնտեսությունից մինչև հնագիտական և արկածային զբոսաշրջություն։

Մոտ օրերս Կալավանում կբացվի հանրային սնննդի առաջին կետը՝ անտառային խոհանոցը։ Այստեղ հնարավոր կլինի համտեսել անտառի բարիքներից պատրաստված ավելի քան հարյուր ուտեստ, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի։ Իսկ սեպտեմբերի սկզբին կբացվի գիտական և արկածային զբոսաշրջության կենտրոնը: Կենտրոնում կգործի թանգարան, գրադարան, հանդիպումների դահլիճ, ընդունարան, սրճարան, բուժկետ, ինչպես նաև կից տարածքում կտեղադրվեն 200 մարդու համար նախատեսված վրաններ:

Այժմ Կալավանը տարեկան ընդունում է մոտ 2 հազար զբոսաշրջիկի։ 2020-ին այս թիվը ակնկալում են հասցնել 10 հազարի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 31-ին Կալավան կատարած այցից հետո հայտարարել է. «Կալավանի Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»:

На изображении может находиться: 1 человек, улыбается, стоит, борода, дерево, на улице и природа На изображении может находиться: дерево, растение, небо, на улице и природаНа изображении может находиться: растение, дерево и на улице На изображении может находиться: гора, небо, дерево, трава, растение, на улице и природа
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել