Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 22-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ռոբերտ Ղուկասյանին նշանակել վարչապետի խորհրդական»:
Օրեր առաջ, Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Ղուկասյանի հետ լուսանկար էր հրապարակել ու գրել.
«Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում»:
Ռոբերտ Ղուկասյանի մասին կարդացեք՝ այստեղ: