Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Քիչ անց դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանի խոսքով, Մանվել Գրիգորյանի նկատմամբ պետք է նշանակել  միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։

Նա առարկեց պաշտպանական կողմի՝ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը: Դատախազի խոսքով, Մանվել Գրիգորյանն այժմ էլ բժշկական հաստատությունում է գտնվում և եթե անգամ ազատվի կալանքից, միևնույն է մնալու է հիվանդանոցու:

Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել