«Շերեմետևոյում» վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի «սև արկղերն» են հայտնաբերվել. հրապարակել է փրկվածների նախնական ցուցակը

«Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի արտակարգ վայրէջքի վայրում հայտնաբերվել է մի քանի «սև արկղ»: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն՝ հավելելով, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող ինքնաթիռի ևս երկու «սև արկղ» դեռ պետք է հայտնաբերվի:

Նշենք, որ ընդհանուր առմամբ զոհվել է 41 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Ինչն է իրականում ինքնաթիռի կործանման պատճառը դարձել՝ դեռևս հայտնի չէ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղական ժամանակով 18:00-ին: 28 րոպե անց այն վթարային վայրէջքի իրավունք է խնդրել և կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ փորձից հետո: Աղբյուրների փոխանցմամբ՝ օդանավն ամբողջությամբ այրվել է, մարդիկ սկսել են դուրս ցատկել: Օդանավում եղել է 78 մարդ:

«Աէրոֆլոտ»-ը հրապարակել է փրկվածների նախնական ցուցակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել