Ֆեյսբուքը որպես ամուսնալուծության պատճառ

Փաստաբանները պնդում են, որ ամուսնալուծության դիմումների գրեթե յուրաքանչյուր հինգերորդում հիշատակվում է Ֆեյսբուքը՝ որպես ամուսնալուծության պատճառ:

 

 

Սոցիալական ցանցը, որը հանդիսանում է հին ընկերների հետ հաղորդակցվելու ամենահարմար միջոցը և հնարավորություն է տալիս օգտատերերին նոր ընկերներ ձեռք բերել առցանց, մեղադրվում է ամուսնալուծությունների թվի աճման մեջ: Ամուսնալուծության գործերով զբաղվող փաստաբանները պնդում են, որ ժողովրդականություն վայելող կայքերը, ինչպիսիք են, օրինակ, Ֆեյսբուքը, գայթակղում են և մարդկանց դրդում են խաբել իրենց զուգընկերներին:

 

Կասկածամիտ ամուսինները շատ հաճախ կայքն օգտագործել են, որպեսզի գտնեն սիրախաղերի ապացույցներ: Անգամ գրանցվել են դեպքեր, երբ այդ ամենը հանգեցրել է ամուսնալուծության:

 

Մի իրավաբանական ընկերություն, որը մասնագիտացված է ամուսնալուծության գործերում, հայտարարել է, որ գրեթե ամեն հինգերորդ գործում, որը նրանք ստանում են, վկայակոչում է Ֆեյսբուքը: Ամուսնալուծության գործերով զբաղվող մի իրավաբան նշում է.

 

«Ես իմ գործընկերներից լսել եմ, որ եղել են գործեր, երբ մարդիկ նշել են, որ իրենց զուգընկերների մասին ինչ-որ բաներ են պարզել Ֆեյսբուքի միջոցով, և ես ինքս որոշեցի տեսնել, թե որքանով է այդ երևույթը տարածված: Ես իրոք ապշած էի, երբ հայտնաբերեցի, որ գործերի 20 տոկոսը Ֆեյսբուքին արված հղումներ էին պարունակում»:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել