«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 2-րդ օրենքի համաձայն այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ ու իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում:
Այլընտրանքային ծառայության տեսակներն են`
ա) այլընտրանքային զինվորական` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իրականացվող մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ չկապված զինվորական ծառայություն.
բ) այլընտրանքային աշխատանքային` Հայաստանի Հանրապետության զինված ուժերից դուրս իրականացվող աշխատանքային ծառայություն:
Այլընտրանքային ծառայության նպատակը հայրենիքի և հասարակության առջև քաղաքացիական պարտքի կատարման ապահովումն է և չունի պատժի, անձի պատվի և արժանապատվության նվաստացման բնույթ:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել
- ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը:
- ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը:
Պարտադիր զինվորական ծառայություն անցնող ՀՀ քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել այլընտրանքային ծառայությունը, իսկ այլընտրանքային ծառայություն անցնող քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել պարտադիր զինվորական ծառայությունը:
Օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է.
- Այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 30 ամիս:
- Այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը սահմանվում է 36 ամիս: