Հասարակական կազմակերպության պատասխանատվությունը հաշվետվության չհրապարակման դեպքում

«Վարչական իրավախախտումների մասին» գործող օրենքի համաձայն՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա հաշվետվությունը թերի հրապարակելը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը առաջացնում են նախազգուշացում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ:
Օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո` 30 օրվա ընթացքում, հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պահանջը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով։
Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախազգուշացման պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200.000 ՀՀ դրամ) չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել