Boeing 737-ը ինքնաթիռը, որը պատկանում է Ethiopian Airlines-ին, Քենիա ուղևորվելու ճանապարհին կործանվել է։
Ինքնաթիռում եղել է 149 ուղևոր և անձնակազմի ութ անդամ: Այս մասին, ինչպես փոխանցում BBC – ն, հայտարարել է Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդ Ալին:
Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել զոհվածների հարազատներին: Փրկվածների մասին տեղեկություն չի հաղորդվել:
Ինքնաթիռը կանոնավոր թռիչքներ էր իրականացնում Եթովպիայի եւ Քենիայի մայրաքաղաքների միջեւ, Ադիս Աբեբայի և Նայրոբիի միջև, հայտնում է Al Jazeera- ի:
Տեղեկությունը լրացվում է: