Վիճաբանություն, բողոքի ակցիա և ելույթներ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին

Այս պահին ընթանում է Երևանի պետական համալսարանում հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ քննարկվում է ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը:

«Ի պաշտպանություն Արամ Սիմոնյանի» ակցիաներ կազմակերպիչ Նարեկ Մալյանը  մետաղադրամներով լի արկղը դատարկեց նիստը նախագահող Գևորգ Մուրադյանի առաջ. «Այս գումարները կտա՛ք Հակոբյանին, հանկարծ Ձեզ չպահե՛ք»,- ասաց նա: Նշվում է, թե այդ գումարները նա հանգանակել է վարչապետի տիկնոջ կողմից ղեկավարվող հիմնադրամի համար:

***

Որոշվեց քվեարկություն անցկացնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը փակ անցկացնելու մասին: Սակայն սա բուռն վեճի առիթ դարձավ: Խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկեցին նիստը փակ անցկացնելուն:

Լրագրողներին և  խորհրդի անդամ չհանդիսացողներին հորդորեցին դուրս գալ, սակայն քիչ հետո լրագրողներին թույլ տվեցին լուսաբանել նիստը:

***

Խորհուրդը չհաստատեց նիստի օրակարգը, որում ընդգրկված միակ հարցը վերաբերում է  ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանն է վերաբերում։ Խորհրդի կազմը բաղկացած է 31 անձից և օրակարգի հաստատման համար անհրաժեշտ էր 16 ձայն, սակայն կողմ քվեարկեց 15 անդամ։ Խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է։ Սակայն խոսքի իրավունք խնդրեց հոգաբարձուների խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։

***

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ելույթ ունեցավ և նշեց, որ հարցն անհարկի քաղաքականցվեց. «Երբ մարդիկ գալիս, այստեղ ակցիաներ են անում ի շահ համալսարանի, ի շահ ռեկտորի չէին: Դրանք վնասում էին համալսարանին և ռեկտորին»:

Նա նշեց նաև, որ անկախ այն բանից, թե ինչ որոշում կընդունի խորհուրդը, այդ որոշումը հարգվելու է:

***

նշենք, որ այս պահին ճեպազրույց է տալիս  ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նիստերի դահլիճի մոտ տասնյակ ոստիկաններ են հավաքված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել