Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նոր նախագահ կունենա

Փետրվարի 12-ին կկայանա Երևանի ավագանու հերթական նիստը:

Նիստի օրակարգային երկու հարցերը վերաբերում են ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և նախագահի տեղակալ ընտրելուն և նախորդիվ կայացրած երկու որոշումները ուժը կորցրած ճանաչելուն:

Որշման նախագծերի հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունվարի 11-ի N10 արձանագրության համաձայն դադարեցվել է Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Արուսյակ Ջուլհակյանի ավագանու անդամի լիազորությունները:

Նշենք, որ Արուսյակ Ջուլհակյանը, ով ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր, այժմ Ազգային ժողովի պատգամավոր է:

Հաշվի առնելով վերոգրյալը, ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գայանե Մելքոմ Մելքոմյանի թեկնածությունը:

Քանի որ Գայանե Մելքոմ Մելքոմյանը զբաղեցնում էր Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, այժմ այդ պաշտոնում առաջարկվում է ավագանու անդամ՝ Հայկ Հովհաննիսյանի թեկնածությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել