Այն դեպքերը, երբ հետաձգվում է կատարողական գործողությունների կատարումը

Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ և 36-րդ հոդվածները կարգավորում են կատարողական գործողությունների  հետաձգման կարգը:  Կատարողական գործողությունները հետաձգվում են կատարողական գործողությունների իրականացումն արգելակող հանգամանքների առկայության դեպքում մինչև այդ հանգամանքների վերանալը` հարկադիր կատարողի նախաձեռնությամբ կամ կողմերի դիմումի հիման վրա կամ դատարանի որոշման հիման վրա:

Հարկադիր կատարողի նախաձեռնությամբ կամ կողմերի դիմումի հիման վրա կատարողական գործողությունները հետաձգվում են ոչ ավելի, քան մեկ անգամ, մինչև երկու շաբաթ ժամկետով:

Դատարանի որոշման հիման վրա կատարողական գործողությունները հետաձգվում են պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումի հիման վրա: Կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակն ու կարգը:

Դատարանը կարող է հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին:

Դատարանի որոշման հիման վրա կատարողական գործողությունները հետաձգվում են նաև գրավառուի կողմից պարտավորությունների վաղաժամկետ կատարում պահանջելիս կամ ժամկետանց պարտավորությունների դեպքում գրավառուի կողմից գրավի առարկայի նկատմամբ բռնագանձում տարածելիս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել