Խաչաձև՝ էլեկտրոնային գյուղատնտեսության բարելավման և զարգացման անհրաժեշտությունը․ դասընթաց քաղհասարակության ներկայացուցիչների համար

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, հուլիսի 11-ին Կապանի քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորի մասնակիցների համար երկու դասընթաց է անցակվել․ «Արդարադատության ոլորտ. Դատական համակարգում էթիկայի վարքագծի բարելավման անհրաժեշտությունը» և «Գյուղատնտեսություն. Խաչաձև՝ էլեկտրոնային գյուղատնտեսության բարելավման և զարգացման անհրաժեշտությունը» թեմաներով:

Ծրագրի մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը դասախոսություն կկարդա՝ ներկայացրեց դատական համակարգում էթիկայի վարքագծի բարելավման անհրաժեշտությունը:

ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի փորձագետ Արթուր Գոմկցյանը ներկայացրեց, թե ի՞նչ է էլեկտրոնյաին գյուղատնտեսությունը։ Նրա խոսքով էլ. գյուղատնտեսությունը դա գյուղատնտեսությունում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործման նոր ձևերի ու մեթոդների նախագծումը, զարգացումը և կիրառումն է: Այն նպաստում է գյուղատնտեսության և համայնքային զարգացմանը տեղեկատվական համակարգերի և հաղորդակցման գործընթացների բարելավման միջոցով:

Արթուր Գոմկցյանը նաև նշում է, որ էլեկտրոնային գյուղատնտեսությունն օգնում է բարելավել գյուղատնտեսությունում ներգրավվածների կենսամակարդակը հետևյալի միջոցով.

  • ավելի բարձր արտադրողականություն
  • եկամուտների ավելացում
  • ռիսկերի նվազեցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել