Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի կենսագրությունը

Իրավաբան.net-ը ներկայացնում է կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի կենսագրությունը:

Ծնվել է 1986 թվականի մայիսի 19-ին, Երևանում

Կրթություն

2002–2008թթ. -Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ. 2006թ.-ին՝  բակալավրի, իսկ 2008թ.-ին՝ մագիստրոսի կրթական աստիճան (գերազանցությամբ)
2007–2008թթ. -Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների դպրոց՝  քաղաքագիտության մագիստրոս
2008 –2012թթ. -Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ասպիրանտ
2010–2011թթ. -ՀՀ դիվանագիտական դպրոց /դիվանագետների դասընթաց/
2015 թվական-Տարտուի համալսարան,  (Էստոնիա), Կառավարության և քաղաքականության ինստիտուտ, ասպիրանտ–հետազոտող

Աշխատանքային գործունեություն
2005 թվական-Հայաստանի զարգացման գործակալություն՝ որպես ներդրումների վարչության ղեկավարի օգնական (կամավոր)
2007-2008 թթ.-ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչություն (կամավոր)
2009-2010թթ.- Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ՝ որպես ավագ մասնագետ, վերապատրաստման ծրագրի համակարգող
2011թվականից՝ Երևանի պետական համալսարան՝ որպես Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում ծրագրերի համակարգող, դասախոս
2013 թվականից՝ Key Ideas / Silicon Valley/՝ որպես բիզնես խմբագիր, վերլուծաբան, Wikistrat /Վաշինգտոն/՝ հետազոտող – վերլուծաբան
2013–2014թթ.– ԵՄ Կենտրոն /Հայաստան/՝ «ԵՄ-ի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում» ծրագրում՝ որպես բարձրագույն կրթության փորձագետ
2014 թվականին-Շվեյցարիայի ազգային գիտության հիմնադրամ, SCOPES ծրագիր, հետազոտող
2014 թվականից՝ Հանրային քաղաքականության ինստիտուտ՝ որպես տնօրեն
2017թ.-Կիրառական քաղաքականության կենտրոն /Բուլղարիա/՝ որպես գործադիր անդամ, ծրագրի ղեկավար
2015–2017թթ.– Եվրոպայի Խորհուրդ /Հայաստան/՝ որպես «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրում խորհրդատու-համակարգող
2017 թվականից՝ Հայաստանի ամերիկյան համալսարան՝ որպես դասախոս
2017 թվականից՝ «Հասարակագիտություն»  առարկայի 11-րդ դասարանի ուսումնական նյութերի ժողովածուի մշակման և դպրոցներում փորձարկման ծրագիր՝ որպես ծրագրի հրավիրված համակարգող

Կրթաթոշակներ

2011-2012թթ.-Բաց հասարակության հիմնադրամներ, Հայաստան, Հետազոտության թեմա – «Քննական մտածողությունը որպես հակասությունների կարգավորման գործիք»
2012– 2015թթ.-Էսսեքսի համալսարան, ՄԲ, Մարդու իրավունքների կենտրոնում գործընկեր
2016 թվական-ԱՄՆ Պետական դեպարտամենտի  «Կրթություն ԱՄՆ ինստիտուտներում» ծրագրի կրթաթոշակառու։ Ամհերստ, Բոստոն, Նյու-Յորք, Վաշինգտոն, ԱՄՆ
2018 թվական– Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս ծրագրի Ռամսֆելդ կրթաթոշակառու
Երիտասարդ առաջնորդների ծրագիր, Վաշինգտոն, ԱՄՆ
Շուրջ 10 հրապարակումների հեղինակ՝ միջազգային հեղինակավոր պարբերականներում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել