Տարիներ շարունակ մեծ վայրահաչոց է եղել մի թեմայով, որի հետ նախագահ Քոչարյանը որևէ առնչություն չունի․ Վիկտոր Սողոմոնյան

Այն ժամանակ, երբ փաստերը կպարզվեն ոչ միայն Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի և այլ, օրինակ, առասպելական ունեցվածքի հետ կապված, ապա հանրությունը մեծ զարմանք կապրի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Հանրությունը մեծ զարմանք է ապրելու, երբ պարզվի, որ տարիներ շարունակ մեծ վայրահաչոց է եղել մի թեմայով, որի հետ նախագահ Քոչարյանը որևէ առնչություն չունի»,- ասաց նա։

Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը մեծ կարողություններ չունի, նա ասաց՝ «Իհարկե, ոչ, իսկ դուք կարո՞ղ եք թվարկել այդ մեծ կարողությունը։ Եթե չեմ սխալվում, ըստ մամուլի տեղեկությունների, իրեն են պատկանում բոլոր բանկերը, բացի HSBC-ից»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել