Ինչպես հայտնել ենք, այսօր ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի տանը:
Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկի հետ միասին ԱԱԾ աշխատակիցները տան տարբեր հատվածներում գործողություններ են կատարում: Լրագրողների այն հարցին, թե ինչ են հայտնաբերել իրենց տանը, Հայկը պատասխանեց՝ ոչ մի բան:
Մեր թղթակիցը հայտնում է, որ ԱԱԾ աշխատակիցների ձեռքին ավտոմեքենայի պետհամարանիշներ կային, սակայն հայտնի չէ՝ ինչ պետհամարանիշներ էին դրանք և որտեղից էին: