Ինչպես հայտնել ենք, այսօր ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի տանը:
Քիչ առաջ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկի հետ միասին ԱԱԾ աշխատակիցները իջել էին նկուղ: Եվ րոպեներ առաջ դուրս եկան նկուղից: Լրագրողների հարցին, թե ի՞նչ կար նկուղում գտնվող մոխրագույն ճամպրուկում, Հայկը պատասխանեց. «Վեշերս ա դուրս գնալու»: