Ինչպես հայտնել ենք, այսօր ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրակայանացնում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի տանը: ԱԱԾ աշխատակիցները երբ բացեցին ավտոտնակի դուռը, երևաց կայանված մեքենան:
Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները դուրս եկան ավտոտնակից և շարժվեցին տան ետնամասի ուղղությամբ: Նրանցից մեկն ասաց, որ Ալեքսանդր Սարգսյանին չի տեսել տան ներսում: