Ո՞վ կարող է նշանակվել գնումների հետ կապված բողոքներ քննող անձ. «Գնումների մասին» օրենք

«Գնումների մասին» օրենքում նոր փոփոխություններ են կատարվել, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 9-ին:

Փոփոխության համաձայն՝ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենտ) կամ իրավագիտություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն 7 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և տիրապետում է հայերենին:

Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի լիազորությունների իրականացման առավելագույն տարիքը 65-ն է:

Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը որոշում կայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում որոշումը հրապարակում է տեղեկագրում` նշելով հրապարակման ամսաթիվը: Պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում կայացված որոշումը սույն մասով սահմանված ժամկետում ուղարկվում է պատվիրատուին, լիազորված մարմին ու բողոքարկման ընթացակարգում ներգրավված կողմերին: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի որոշումն ուժի մեջ է մտնում այն տեղեկագրում հրապարակելուն, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` որոշումը պատվիրատուին, լիազորված մարմին ու բողոքարկման ընթացակարգում ներգրավված կողմերին ուղարկելուն հաջորդող օրը:

 Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել