Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ՝ ոստիկանությունում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 18-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն նշանակումներ և ազատումներ են կատարվել ոստիկանության համակարգում: Այսպես,

  • Վարդան ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ազատվել է  Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից,
  • Լևոն ԵՐԱՆՈՍՅԱՆԸ ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից,
  • Հովհաննես ՔՈՉԱՐՅԱՆԸ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ,
  • Արման ՍԱՐԳՍՅԱՆԸ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ:

Նշենք նաև, որ մայիսի 21-ին ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Աղասի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել