«ՌԻԱ Նովոստի»-ի լրագրողին մեղադրում են պետական դավաճանության համար

«ՌԻԱ Նովոստի»-ի լրագրող Կիրիլ Վիշինսկուն մեղադրում են պետական դավաճանության համար։ Նրան մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով փաստաբան Անդրեյ Դոմանսկուն:

Խերսոնի դատարանը 60 օրով կալանավորել է «ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա» կայքի ղեկավար Կիրիլ Վիշինսկուն։

Վիշինսկին խոստովանել է, որ ունի երկու անձնագիր՝ ռուսական եւ ուկրաինական:

Ուկրաինայի ազգային անվտանգության աշխատակիցները մայիսի 15-ին ներխուժել են գրասենյակ և մոտ ութ ժամ խուզարկել են տարածքը։ Երեքշաբթի  նա ձերբակալվել է:

Վիշինսկուն կասկածում են Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններին աջակցելու և պետական դավաճանության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել