«ՌԻԱ Նովոստի»-ի լրագրող Կիրիլ Վիշինսկուն մեղադրում են պետական դավաճանության համար։ Նրան մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով փաստաբան Անդրեյ Դոմանսկուն:
Խերսոնի դատարանը 60 օրով կալանավորել է «ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա» կայքի ղեկավար Կիրիլ Վիշինսկուն։
Վիշինսկին խոստովանել է, որ ունի երկու անձնագիր՝ ռուսական եւ ուկրաինական:
Ուկրաինայի ազգային անվտանգության աշխատակիցները մայիսի 15-ին ներխուժել են գրասենյակ և մոտ ութ ժամ խուզարկել են տարածքը։ Երեքշաբթի նա ձերբակալվել է:
Վիշինսկուն կասկածում են Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններին աջակցելու և պետական դավաճանության համար: