Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:
Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը: Բազային աշխատավարձը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել նախորդ տարվա բազային աշխատավարձից ավելի ցածր:
Համաձայն պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի ՀՀ վարչապետի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 256 հազար 660 դրամ, իսկ Ազգային ժովողի նախագահինը՝ 1 միլիոն 190 հազար 520 դրամ:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 322 հազար 800 դրամ:
Առաջին փոխվարչապետի աշխատավարձը՝ 1 միլիոն 58 հազար 240 դրամ, իսկ փոխվարչապետինը՝ 1 միլիոն 25 հազար 170 դրամ:
Կարդացեք նաև՝
- Որքա՞ն աշխատավարձ կստանան դատախազները
- Որքա՞ն աշխատավարձ կստանան ԱԺ պատգամավորները
- Ի՞նչ աշխատավարձ կստանան ԱԱԾ-ի աշխատակիցները
- Ոստիկանապետի և նրա տեղեկալաների աշխատավարձերի չափը նոր օրինագծով
- Որքա՞ն կկազմի մարզպետարանի աշխատակիցների աշխատավարձերը
Եվգենյա Համբարձումյան