Առաջին անգամ Սոչիից Ղրիմ ուղևորվող «Իշխան Վլադիմիր» նավի մեկնումը չի կայացել: Մայիսի 6-ին մեկնումը չեղյալ է հայտարարվել հրդեհի բռնկման պատճառով, hայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն»:
Հրդեհի բռնկման պահին նավի վրա միայն անձնակազմի անդամներ են եղել:
Սոչիի հրշեջ կայազորային հաշվարկի ղեկավար Ալեքսեյ Կոլոդկոն իր հերթին նշել է, որ հրդեհը բռնկվել է նավի դիզելային գեներատորի այրումից:
«Ութ մարտական հաշվարկ է ժամանել դեպքի վայր: Տարհանվել է 243 ուղևոր, որից հետո հրդեհը մարվել է», – ասել է նա:
Հիշեցնենք, որ նավի մեկնումը արդեն 2-րդ անգամ է հետաձգվում: Նախորդ անգամ նավի մեկնումը նախատեսված է եղել ապրիլի 29-ին, սակայն տեխնիկական պատճառներով ժամկետը հետաձգվել է մինչև մայիսի 6-ը: