«Իշխան Վլադիմիր» նավում հրդեհ է բռնկվել

Առաջին անգամ Սոչիից Ղրիմ ուղևորվող «Իշխան Վլադիմիր» նավի մեկնումը չի կայացել: Մայիսի 6-ին մեկնումը չեղյալ է հայտարարվել հրդեհի բռնկման պատճառով, hայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն»:

Հրդեհի բռնկման պահին նավի վրա միայն անձնակազմի անդամներ են եղել:

Սոչիի հրշեջ կայազորային հաշվարկի ղեկավար Ալեքսեյ Կոլոդկոն իր հերթին նշել է, որ հրդեհը բռնկվել է նավի դիզելային գեներատորի այրումից:

«Ութ մարտական ​​հաշվարկ է ժամանել դեպքի վայր: Տարհանվել է 243 ուղևոր, որից հետո հրդեհը մարվել է», – ասել է նա:

Հիշեցնենք, որ նավի մեկնումը արդեն 2-րդ անգամ է հետաձգվում: Նախորդ անգամ նավի մեկնումը նախատեսված է եղել ապրիլի 29-ին, սակայն տեխնիկական պատճառներով ժամկետը հետաձգվել է մինչև մայիսի 6-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել