Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին ազատ է արձակվել: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում: Նա նշել է, որ ոստիկանությունում իր նկատմամբ հանրահավաքներ կազմակերպելու և ոստիկանությանը չենթարկվելու երկու արձանագրություն է կազմվել:
«Բայց կեսգիշերին նրանք որոշեցին մինչ դատական լսումները ինձ ազատ արձակել»- գրել է նա:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ալեքսեյ Նավալնին ու հարյուրավոր ցուցարարներ Մոսկվայում բերման են ենթարկվել չարտոնված հանրահավաքին մասնակցելու համար:
Վերջին տվյալներով ամբողջ Ռուսաստանում ոստիկանության բաժին է տարվել 1612 մարդ:
Մայիսի 5-ին Ռուսաստանի շուրջ 90 քաղաքներում բողոքի ակցիաներ անցկացվեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ «Նա մեր ցարը չէ» կարգախոսով: