Ալեքսեյ Նավալնին ազատ է արձակվել

Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին ազատ է արձակվել: Այս մասին նա հայտնել է  թվիթերյան իր էջում: Նա նշել է, որ ոստիկանությունում իր նկատմամբ հանրահավաքներ կազմակերպելու և ոստիկանությանը չենթարկվելու երկու արձանագրություն է կազմվել:

«Բայց կեսգիշերին նրանք որոշեցին մինչ դատական լսումները ինձ ազատ արձակել»- գրել է նա:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ալեքսեյ Նավալնին ու հարյուրավոր ցուցարարներ Մոսկվայում բերման են ենթարկվել չարտոնված հանրահավաքին մասնակցելու համար:

Վերջին տվյալներով ամբողջ Ռուսաստանում ոստիկանության բաժին է տարվել 1612 մարդ:

Մայիսի 5-ին Ռուսաստանի շուրջ 90 քաղաքներում բողոքի ակցիաներ անցկացվեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ «Նա մեր ցարը չէ» կարգախոսով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել