Իրաքի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարական դիրքերի վրա, որոնք գտնվում են Սիրիայում:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Նշվում է, որ գործողությունն իրականացվել է Իրաքի վարչապետ, նախարարների խորհրդի ղեկավար ու երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Հայդեր ալ Աբադիի հրամանով։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։