Ավիահարվածներ են հասցվել ԻՊ-ի դիրքերին. գործողությունն իրականացրել է Իրաքի վարչապետը

Իրաքի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարական դիրքերի վրա, որոնք գտնվում են Սիրիայում:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

Նշվում է, որ գործողությունն իրականացվել է Իրաքի վարչապետ, նախարարների խորհրդի ղեկավար ու երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Հայդեր ալ Աբադիի հրամանով։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել