Մոսկվայի կենտրոնում, Պուշկինսկի հրապարակից բերման է ենթարկվել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Այս մասին հայտնում է BBC-ն։ Կան տասնյակ բերման ենթարկվածներ։
Նշենք, որ Ռուսաստանի խոշոր քաղաքներում այսօր ընթանում են Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների հանրահավաքները՝ «Նա մեր ցարը չէ» կարգախոսով։
Ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Տարբեր լրատվամիջոցների տվյալների համաձայն 300-ից ավելի մարդիկ բերման են ենթարկվել:
Ցուցարարները բողոքում են ՌԴ նախագահ Պուտինի դեմ, ում երդմնակալության արարողությունը նախատեսված է մայիսի 7-ին։ Նա, որպես ՌԴ նախագահ կպաշտոնավարի արդեն չորրորդ անգամ: