«Նա մեր ցարը չէ». Պուտինի պաշտոնավարման դեմ ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել Ալեքսեյ Նավալնին

Մոսկվայի կենտրոնում, Պուշկինսկի հրապարակից բերման է ենթարկվել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Այս մասին հայտնում է BBC-ն։ Կան տասնյակ բերման ենթարկվածներ։

Նշենք, որ Ռուսաստանի խոշոր քաղաքներում այսօր ընթանում են Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների հանրահավաքները՝ «Նա մեր ցարը չէ» կարգախոսով։

Ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Տարբեր լրատվամիջոցների տվյալների համաձայն 300-ից ավելի մարդիկ բերման են ենթարկվել:

Ցուցարարները բողոքում են ՌԴ նախագահ Պուտինի դեմ, ում երդմնակալության արարողությունը նախատեսված է մայիսի 7-ին։ Նա, որպես ՌԴ նախագահ կպաշտոնավարի արդեն չորրորդ անգամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել