Հայկական պատվիրակությունը չի մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստին

Հայկական պատվիրակությունը չի կարողացել մեկնել Ղազախստան՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անօրինական միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Պետք է տեղեկացնեմ հանդիպման մասնակիցներին, որ մենք հեռագիր ենք ստացել ՀՀ-ից, որտեղ ասված է, որ Երևանում ստեղծված իրավիճակի առնչությամբ հայկական պատվիրակության մասնակցությունն Ալմա Աթայում կայանալիք ՀԱՊԿ անօրինական միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի 21-րդ նիստին հնարավոր չի համարվում»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

Նա հույս է հայտնել, որ բոլորը ընբռնումով կմոտենան, քանի որ իրավիճակը իսկապես բարդ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել