Այսօր, ապրիլի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն նախարարներ են նշանակվել՝
- Լևոն Նորայրի ԱԼԹՈՒՆՅԱՆԸ՝ առողջապահության նախարար:
- Արտեմ Ջանիկի ԱՍԱՏՐՅԱՆԸ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
- Հրանուշ Հրանտի ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ սփյուռքի նախարար:
- Աշոտ Լևոնի ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:
- Հրաչյա Դավթի ՌՈՍՏՈՄՅԱՆԸ՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
- Լևոն Հովհաննեսի ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ կրթության և գիտության նախարար:
- Վահան Վարդգեսի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:
- Արծվիկ Գարեգինի ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ բնապահպանության նախարար:
Ապրիլի 20-ին նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն՝
- Դավիթ Էդգարի ՏՈՆՈՅԱՆԸ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար,
- Իգնատի Էդուարդի ԱՌԱՔԵԼՅԱՆԸ նշանակվել է գյուղատնտեսության նախարար,
- Դավիթ Էդոնիսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշանակվել է արդարադատության նախարար,
- Արմեն Արտավազդի ԱՄԻՐՅԱՆԸ նշանակվել է մշակույթի նախարար:
Ապրիլի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն՝
- Վարդան Սարիբեկի ԱՐԱՄՅԱՆԸ նշանակվել է ֆինանսների նախարար,
- Դավիթ Արսենի ԼՈՔՅԱՆԸ նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար,
- Սուրեն Համլետի ԿԱՐԱՅԱՆԸ նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:
Ապրիլի 18-ին Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն՝
- Վիգեն Ալեքսանդրի ՍԱՐԳՍՅԱՆԸ նշանակվել է պաշտպանության նախարար,
- Էդվարդ Աղվանի ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ նշանակվել է արտաքին գործերի նախարար: