Կառավարությունն այսօր ամբողջությամբ ձևավորվել է

Այսօր, ապրիլի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն նախարարներ են նշանակվել՝

  • Լևոն Նորայրի ԱԼԹՈՒՆՅԱՆԸ՝  առողջապահության նախարար:
  • Արտեմ Ջանիկի ԱՍԱՏՐՅԱՆԸ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
  • Հրանուշ Հրանտի ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ սփյուռքի նախարար:
  • Աշոտ Լևոնի ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:
  • Հրաչյա Դավթի ՌՈՍՏՈՄՅԱՆԸ՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
  • Լևոն Հովհաննեսի ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ կրթության և գիտության նախարար:
  • Վահան Վարդգեսի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:
  • Արծվիկ Գարեգինի ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ բնապահպանության նախարար:

Ապրիլի 20-ին նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն՝

  • Դավիթ Էդգարի ՏՈՆՈՅԱՆԸ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար,
  • Իգնատի Էդուարդի ԱՌԱՔԵԼՅԱՆԸ նշանակվել է գյուղատնտեսության նախարար,
  • Դավիթ Էդոնիսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշանակվել է արդարադատության նախարար,
  • Արմեն Արտավազդի ԱՄԻՐՅԱՆԸ նշանակվել է մշակույթի նախարար:

Ապրիլի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն՝

  • Վարդան Սարիբեկի ԱՐԱՄՅԱՆԸ նշանակվել է ֆինանսների նախարար,
  • Դավիթ Արսենի ԼՈՔՅԱՆԸ նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար,
  • Սուրեն Համլետի ԿԱՐԱՅԱՆԸ նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:

Ապրիլի 18-ին Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն՝

  • Վիգեն Ալեքսանդրի ՍԱՐԳՍՅԱՆԸ նշանակվել է պաշտպանության նախարար,
  • Էդվարդ Աղվանի ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ նշանակվել է արտաքին գործերի նախարար:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել