Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության գործընթացի մոնիթորինգի կիրականացվի

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հայտարարում է ՀՀ Ազգային Ժողովի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության, այդ թվում այդ նպատակով ձևավորվելիք մրցութային խորհրդի կազմավորման և գործունեության նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու մասին:

Տեղեկացնում ենք, որ Հակակոռուպցիոն դպրոցը դրա շրջանակներում արդեն հանիպումներ է ունեցել  Փասաբանների պալաի նախագահ Արա Զոհրաբյանի և «Ելք» ընդդիամադիր խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի հետ:

Այժմ պատրաստվում ենք հանդիպումներ կազմակերպել նաև մյուս մարմինների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Հրայր Թովմասյանի, Վազգեն Մանուկյանի, Արման Թաթոյանի, Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հետ:

Հայտնում ենք Ձեզ, որ հակակոռուպցիոն հանձնաժողովի համար ձևավորվող մրցութային խորհուրդի կազմավորմանը շատ քիչ ժամանակ է մնացել: Այնուամենայնիվ թեկնածու առաջադրող մարմինները դեռևս չեն բարձրաձայնել իրենց նախընտրած թեկնածուի մասին:

Մեր մտահոգությունը արտահայտելով նշյալ մարմնի ձևավորման հարցում՝ առաջարկում ենք համատեղ համագործակցություն՝ քննարկվող խնդիրը հանրայնեցնելու ուղությամբ:

Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ Էթիկայի հանձնաժողովին չհաջողվեց կյանքի կոչել իր առջև դրված առաքելությունը` ձախողելով այն:

Հակակոռուպցիոն դպրոցի հայտարարությունն այստեղ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել