Մահացել է ռուս հետաքննող լրագրող Մաքսիմ Բորոդինը

Ռուս հետաքննող լրագրող, 33-ամյա Մաքսիմ Բորոդինը, ով Եկատերինբուրգից էր, ապրիլի 15-ին մահացել է: Պատճառը ապրիլի 12-ին 5-րդ հարկից ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներն են եղել, նրան տեղափոխել են հիվանդանոց անգիտակից վիճակում: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Պաշտոնապես նրա մահվան պատճառ նշվում է ինքնասպանությունը: Սվերդլովկի շրջանի ոստիկանության խոսնակը հայտնել է, թե դեպքը սպանության նման չէ. Բորոդինի տան դուռը փակ է եղել ներսից և բռնի ներխուժման հետքեր չեն եղել: Տան բանալիները հայտանաբերվել են տան ներսում և ինքնասպանության վերաբերյալ որևէ գրառում չի հայտնաբերվել:

Բորոդինն աշխատելիս է եղել «Նովիյ Դեն» պարբերականում, որի գլխավոր խմբագիր Պոլինա Ռումյանցեվան հայտնել է, թե չի հավատում ինքնասպանության վարկածին: Իսկ Բորոդինի ընկերներներից Վյաչիսլավ Բաշկովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ապրիլի 11-ին Բորոդինի տունը շրջափակված է եղել դիմակավորված  անվտանգության ուժերով:

Նրա խոսքով, Բորոդինը անհանգիստ է եղել, սակայն ոչ խուճապահար կամ ալկոհոլի վիճակում: Բորոդինը հայտնել էր, թե իր բնակարանը կարող է խուզարկեն և անվտանգության աշխատակիցները դրա համար սպասում են դատարանի որոշմանը: Նա խնդրել էր ընկերոջը իր համար փաստաբան գտնել:

Սակայն մեկ ժամ անց կապվել էր ընկերոջ հետ, ասել, թե սխալվել է, անվտանգության աշխատակիցներն այլ բան են փնտրելիս եղել: Իսկ այնուհետև մամուլից իմացել է Մաքսիմի մահվան մասին:

Մաքսիմ Բորոդինը պարբերաբար գրում էր հանցագործությունների և կոռուպցիայի մասին: Վերջին շաբաթների ընթացքում նա ավելի հաճախ գրում էր Սիրայում կռվող ռուս վարձականների մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել