Զանգվածային ցույցեր Ադրբեջանում. պահանջում են նախագահի հրաժարականը

Բաքվում զանգվածային ցույցեր են ընթանում: Այս մասին տեղեկանում ենք  kavkaz-uzel.eu-ից:

Հանրահավաքի մասնակիցները պահանջել են անվավեր ճանաչել նախագահական արտահերթ ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ կազմակերպել:

Ցուցարարները փողոց են դուրս եկել «Ես քեզ չեմ ընտրել», «Դուրս մեր գրպաններից» կարգախոսներով ու քաղբանտարկյալների լուսանկարներով:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն տեղեկացրել էր, որ գործող նախագահ Իլհամ Ալիևն ստացել է ընտրողների ձայների 86.3 տոկոսը: Ադրբեջանում տեղի ունեցած Սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարել է, դարձել 7 տարի:


Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել