ԱՄՆ-ում երեք օգտատեր հայց է ներկայացրել դատարան՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի դեմ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Messenger հավելվածի 3 օգտատեր հայց է ներկայացրել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի դաշնային դատարան ընկերության դեմ՝ մեղադրելով սոցիալական ցանցին իրենց անձնական տվյալների գաղտնիությունը խախտելու համար:

Այս մասին հայտնում է Reuters-ը:

Հայցվորները պահանջել են ընկերությունից փոխհատուցել վնասները, սակայն հասցված վնասի չափը չի նշվում:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հայտնի է դարձել, որ «Ֆեյսբուքը» տեղեկություններ է հավաքում «Անդրոիդ» օպերացիոն համակարգով գործող սարքերի օգտատերերի զանգերի և հաղորդագրությունների մասին: Սոցիալական ցանցը չի թաքցրել, թե այդպիսի տվյալներ հավաքագրել է, սակայն հայտնել է նաև, որ դա արվել է  միայն այն դեպքում, երբ այդ հնարավորությունը տրվել է օգտատերերի ընտրությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել