Կեմերովո շրջանի Зимняя вишня առևտրի կենտրոնի կինոսրահներում բազմաթիվ դռներ արգելափակված են եղել կինոդիտման ժամանակ: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական կայքը: փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ հայտնել է
«Պարզվել է, որ դռներից շատերը, որտեղ հիմնականում երիտասարդությունն է գտվել, դա չորրորդ հարկն է, այնտեղ, որտեղ երիտասարդների համար նախատեսված խաղասենյակներն ու երեք կինոսրահ է տեղակայված, արգելափակված են եղել, փակված», – նշել է ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը:
«Մենք այժմ պարզում ենք, թե ինչու է այդպես պատահել: Վարկածներից մեկի համաձայն՝ դա արվել է, որպեսզի տոմս չունեցող երիտասարդները չմտնեն կինոսրահ: Փակել էին մինչև կինոցուցադրության ավարտը, ոչ ոք չի մտել և դուրս չի եկել», – ասել է քննչական գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել կիրակի օրը, պաշտոնական տվյալներով զոհվել է 64 մարդ: Տասնյակ վիրավորներ շարունակում են մնալ հիվանդանոցներում:
Կեմերովոյում զանգվածային ցույցեր էին սկսվել: Մարդիկ կասկածում են, որ զոհերի թիվը ավելի մեծ է եղել: