Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում կիրակի տեղի ունեցած հրդեհի պատճառով սուգ է հայտարարել երկրում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը:
Մարտի 28-ին կիջեցվեն պետական դրոշները, մշակույթի հաստատություններում և հեռուստաալիքներով կարգելվեն ժամանցային միջոցառումները և հաղորդումները:
Ինչպես հայտնել էինք, առևտրի կենտրոնի տնօրեն Նադեժդա Սուդենկոյին ձերբակալել են, իսկ այսօր նրա ձերբակալության ժամկետը դատարանը ևս 72 ժամով երկարացվել են:
Հիշեցնենք, որ Կեմերովոյում ողբերգական հրդեհի հետևանքով 64 մարդ է զոհվել, նրանցից 41-ը` երեխաներ: Պուտինն այժմ գտնվում է Կեմերովոյում: Երկրի նախագահը նաև հանդիպել է տեղի բնակիչների հետ ու խոստացել պատժել բոլոր մեղավորներին: