Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված բժշկի կողմից խորհրդատվության չտրամադրելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է հղիության արհեստական ընդհատման հետևանքների վերաբերյալ կնոջը բժշկի կողմից անվճար խորհրդատվություն չտրամադրելու համար տուգանքներ և պատիժներ։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքի 47․12 հոդվածի համաձայն՝

Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտից) առաջ կնոջը հղիության արհեստական ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ անվճար խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնապատիկի չափով(40.000-50.000 ՀՀ դրամ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել